«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` 2014 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 1-ը Գեղարքունիքի մարզի 5 քաղաքներում կազմակերպվեց «Տնօրենների կառավարչական և իրավական ակտերից օգտվելու հմտությունների զարգացում» թեմայով եռօրյա վերապատրաստում-դասընթացներ:
Վերապատրաստող անձինք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանը, մարզի տնօրեններին պատշաճ իրազեկեցին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության համապատասխան կարգերին, ծանոթացրին օրենսդրական տեխնիկայի կանոններին, պարզաբանեցին ու մեկնաբանեցին ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, հանրակրթության ոլորտի իրավական ակտերը, սովորեցրին «Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգ /www.arlis.am/» կայքից օգտվելու եղանակները:
Կազմակերպվեց տնօրենների կողմից ընդունվող ներքին և անհատական իրավական ակտերի, կառավարման և խորհրդակցական մարմինների որոշումների համապատասխանեցում ՀՀ օրենսդրության պահանջներին: