Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

«ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ..» ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ Մ. ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎ. Հ. 1 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑ

«Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության, «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող §Ազգային հպարտություն¦ խորագրով ծրագրի շրջանակներում հայտարարվել էր պաստառների մրցույթ, որը կրում էր «Ես հպարտ եմ, որ...» խորագիրը: Մրցույթի մասին հայտարարությունը ուղարկվեց Մասիս քաղաքի բոլոր դպրոցներին, որտեղ ուսուցիչները աշակերտների հետ կատարեցին մեծ նախապատրաստական աշխատանք, անցկացվեցին դասեր Ազգային հպարտություն թեմայով: Մայիսի 22-ին ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի դպրոց – կենտրոնում՝ Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում եռուզեռ էր: Ամփոփվում էին պաստառների մրցույթի արդյունքները: Կազմակերպված էր հանդիպում Մասիսի փոխքաղաքապետ Ստեփան Հովհաննիսյանի հետ, որին մասնակցեցին Մասիս քաղաքի բոլոր 6 դպրոցներից ընտրված աշակերտներ, ծրագրին աջակցող ուսուցիչներ, համայնքի ներկայացուցիչներ: Հանդիպում անցավ շատ հետաքրքիր և նպատակային: Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի ուսուցչուհիներ Ա. Սաղումյանը և Կ. Գալստյանը հանդես եկան «Մշակույթ», «Արժեքներ», «Ծեսեր», «Խորհրդանիշեր» խորագրերը կրող զեկուցումներով: Մասիսի փոխքաղաքապետ Ստեփան Հովհաննիսյանը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Վերջում ներկայացված պաստառներից ժյուրիի կողմից ընտրվեցին 4 պաստառներ՝ հանրապետական փուլին ներկայացնելու համար: Այդ հանդիպումը ազգային հպարտություն ձևավորող և դաստիարակող, ազգային արժեհամակարգ զարգացնող լավագույն դաս էր դեռահասների համար:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն