Հունիսի 27-ին Սուրենավանի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մեկնարկած «Քաղաքացիական առաջնորդություն» ուսուցողական ճամբարի փակումը: 5 ակաղձուն օրերի եզրափակիչն ուղղակի ցնցեց ներկաներին: Ճամբարականները ստացած գիտելիքները ներհյուսել էին իրար և հանդես էին եկել բեմականացմամբ՝ ստեղծելով հետաքրքիր ու բովանդակալից մթնոլորտ: Բեմականացման իմաստն ու նպատակը կայանում էր նրանում, որ ճամբարային օրերի ընթացքում վերհանված խնդիրները ի վերջո ստանան իրենց հանգուցալուծումը: Վերջում չդադարող ծափողջյունների ներքո ճամբարի մասնակիցները ստացան վկայագրեր: Կարծում եմ՝ մենք հասանք մեր նպատակին: