«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում` 2014 թվականի մայիսի 27-ից Թալինի h. 2 հիմնական դպրոցում լավագույն փորձի տարածման նպատակով տեղի ունեցավ Թալինի տարածաշրջանի դպրոցների 2014-2015 ուստարվա առաջին դասարանների դասվարների վերապատրաստում` սովորողներին ՔԱՈւ մեթոդով մաթեմատիկա ուսուցանելու համար: Վերապատրաստման դասընթացներին տարածաշրջանի 42 դպրոցներից ներգրավվեցին 1-ական դասվար: