Սեպտեմբերի 12-ին Երևանի հ. 198 ավագ դպրոցում «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում կազմակերպվել էր սեմինար «Չափորոշչահեն կրթության պլանավորումը, իրականացումը և արդյունքների գնահատումը ավագ դպրոցներում» թեմայով: Սեմինարին մասնակցում էին Երևանի տարբեր ավագ դպրոցների և քլաստերի բնագիտական մասնախմբի մեթոդմիավորման նախագահները: Մասնակիցներին ներկայացվեց աշխատանքային խմբի կողմից մշակված 5 առարկաների (ֆիզիկա, հանրահաշիվ, կենսաբանություն, աշխարհագրություն և քիմիա) թեմատիկի պլանավորումներն ըստ չափորոշիչների: