Վաղարշապատի հ. 5 ավագ դպրոց-կենտրոնում կրթագոտու 15 դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահները այսօր մասնակցեցին «Ժողովրդավարական կառավարումը դպրոցում» ծրագրով առաջին սեմինարին: Դասընթացի հաջորդ մասնակիցները լինելու են նույն դպրոցների ծնողական խորհուրդների նախագահները, փոխտնօրենները և տնօրենները: Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին դասընթացին և իրենց դպրոցներում ակտիվ գործելու ու նոր ընկերների հետ համագործակցելու վճռական որոշումով հրաժեշտ տվեցին միմյանց: