Վաղարշապատի հ. 5 ավագ դպրոց-կենտրոնում կրթագոտու 15 դպրոցների Ծնողական խորհուրդների նախագահներն ու ներկայացուցիչները այսօր մասնակցեցին «Ժողովրդավարական կառավարումը դպրոցում» ծրագրով երկրորդ սեմինարին: Դասընթացի հաջորդ մասնակիցները լինելու են նույն դպրոցների փոխտնօրենները և տնօրենները: Ծրագիրը մեծ արձագանք գտավ ծնողների շրջանում. սեմինարի ընթացքում եղան ակտիվ քննարկումներ, ձեռք բերվեցին նոր գիտելիքներ, եղան առաջարկություններ ծրագրում ավելի մեծ թվով ծնողներ ընդգրկելու մասով: