«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով անկախության տոնը ինքնատիպ ձևով նշեցին Սևանի ավագ դպրոցի 11-րդ տնտեսագիտական հոսքի աշակերտները <<Մեկ բանաստեղծության ժամ>> խորագրով դաս-միջոցառումը, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Ավետիսյանը, հագեցած էր Հայաստանին, հայ ժողովրդին և հայոց լեզվին նվիրված բանաստեղծությունների ասմունքով ու երգերով: Դասարանի կահավորանքը նույնպես տրամադրող էր. Հայ ժողովրդի, Հայաստանի մասին պատմող վահանակները առանձնակի շուք էին տալիս միջոցառմանը: Տոնական տրամադրությունը շարունակում էին նաև դպրոցի միջանցքներում առկա վահանակները,, որոնց մեջ առանձնանում էր ԴԱԿ Արմինե Մելքոնյանի և աշակերտների կողմից պատրաստած <<Գարեգին Նժդեհին>> նվիրված վահանակը: Տպավորիչ էին նաև աշակերտների` <<Հայրենիք>> վերնագրով շարադրությունները:
Վերջում տոնական օրվա առթիվ բոլորին շնորհավորեց դպրոցի տնօրեն Լ.Մկրտչյանը: