Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՄԵԾ ՄԱՍՐԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով սեպտեմբերի 22- ին Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Անկախ Հայաստանը 23 տարեկան է» խորագրով միջոցառում: Ազատ ապրելու իրավունքն ամենամեծ պարգևն էր, որ տվեց մեզ անկախությունը: Անկախ 23- ամյա դժվարություններին և կորուստներին` անկախությունն այն ամենամեծ ձեռքբերումն է, որը նվաճել ենք 1991 թվականից ի վեր: Անկախությունը մեզ հեշտությամբ չի տրվել և այսօրվա անկախության համար պետք է շնորհակալություն հայտնենք նրանց, ովքեր հանգչում են Եռաբլուրում: Միջոցառման սկզբում աշակերտները ներկայացրեցին ` ինչպես Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն: Ընթացքում խոսեցին մեր երկրի պետական խորհրդանիշների նշանակության մասին, հնչեցին երգեր, բանաստեղծություններ , խոսքեր, որոնք աշակերտների շուրթերից այնքան սիրով էին հնչում, որ ներկաներից շատերը հուզվել էին: Մասնակիցները ներկայացրեցին նաև «Իմ անունը Հայաստան է» պարը: Իսկ վերջում հերոսաբար երդում տվեցին. «Չընկրկել երբեք ու չերերալ, Տառապանքի դեմ միշտ հպարտ մնալ, Եվ ողջ կյանքում պայքարել միայն Հանուն հայրենյանց սուրբ ազատության, Նրանց նպատակն էր ` հաղթել անընդմեջ, Նշանաբանը ` պայքար մինչև վերջ»: Այնուհետև երգ- բեմադրությամբ ապացուցեցին, որ իսկապես իրենց համախմբվածությամբ պայքարելու են մինչև վերջ: Շնորհավո՛ր բոլորիս անկախության տոնը, թող հարատև լինի Հայաստանի Հանրապետության անկախությունը:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն