«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով ուսուցչի տոնին նվիրված գողտրիկ ու յուրատեսակ ցերեկույթ էր կազմակերպվել Գավառի N5 հիմնական դպրոցում: Միջոցառման յուրահատկությունն իր ձևաչափի մեջ էր. այն նախաձեռնել էին դպրոցի ծնողները՝ ծնողական խորհրդի ղեկավարությամբ:
Իրենց գեղեցիկ կատարումներով բոլորին հուզեցին Գոհարը, Արմինեն, Արևիկը և Ռուզանը: Նրանք գովաբանեցին բոլոր ուսուցիչներին և շնորհակալություն հայտնեցին նրանցից՝ յուրաքանչյուր ուսուցչին նվիրված փոքրիկ չափածո ստեղծագործությունով՝ բնութագրական և հումորային տարրերով լեցուն:
Ցերեկույթը ուրախություն և ջերմություն պարգևեց բոլորին: Ցերեկույթի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Ս. Արզաքանյանը և ուսուցիչները: