Օրերս Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցը նախաձեռնեց արշավ- ուխտագնացություն դեպի Կամակատար: Արշավին մասնակցեցին դպրոցի տնօրենը, ուսուցչական կոլեկտիվը, աշակերտները, ծնողները:
Արդեն Կամակատարում աշակերտները կրկին անգամ ծանոթացան մատուռի պատմությանը, միասին աղոթեցին մեր երկրի խաղաղության համար:Աշակերտները չքնաղ բնության գրկում պարեցին հայկական ավանդական պարեր, ինչը էլ ավելի համախմբեց ու մտերմացրեց միմյանց, հետո ազգագրական երգեր երգեցին, շփվեցին իրար հետ, գաղթականի օջախ պատրաստեցին: Այնուհետև կազմակերպվեց մի շարք մրցույթներ՝ հրաձգություն, պարանի ձգում, վազք և այլն:
Այս արշավ- ուխտագնացության նախաձեռնության անդամներս, սա համարում ենք մեր միասնականությունը ևս մեկ անգամ հաստատող կարևոր քայլ: