Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Ս/թ հոկտեմբերի 25-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի կողմից կազմակերպված «Դպրոցի զարգացման ծրագիր» ուղեցույցի և «Ուսուցչի էթիկայի նորմեր» ձեռնարկի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, Երևանի ու մարզերի կրթության վարչության ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալներ և կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, ով հյուրերին ներկայացրեց միության անցած ուղին, ծրագրերն ու խնդիրները` անդրադառնալով կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին:

Անդրադառնալով «Դպրոցի զարգացման ծրագիր»  և «Ուսուցչի էթիկայի նորմեր»  մեթոդական ձեռնարկներին` ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ գրքերն ի սկզբանե պահանջված են հանրակրթության ոլորտում: Նրա խոսքով՝ դպրոցի աշխատանքային պլանավորումը հիմնականում ուշադրություն է դարձնում դպրոցի ընթացիկ խնդիրների լուծմանը, իսկ զարգացման ծրագիրը հանդես է գալիս որպես դպրոցի ռազմավարության պլանավորում:

Շնորհանդեսի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանը, ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստման ենթածրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը, ձեռնարկների հեղինակային խմբերի անդամներ և այլ կրթագետներ ու փորձագետներ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, շնորհավորելով ձեռնարկների հեղինակներին, նշեց, որ նմանատիպ ձեռնարկների տպագրությունն անհրաժեշտություն է, քանի որ երկրի և պետության զարգացման հիմքում ընկած է դպրոցը:

Շնորհանդեսի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ձեռնարկների կառուցվածքն ու բովանդակությունը:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն