Ս.թ-ի նոյեմբերի 4-ին Երևանի Վ. Բրուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցավ Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության պատմությունը և հեռանկարները» չինական 2-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին ներկա էին բարձրաստիճան հյուրեր և մասնակիցներ,կրթական ոլորտի ներկայացուցիչներ: Ելույթի խոսքով հանդես եկավ «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի տնօրեն Լիլիթ Անտոնյանը: