Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԻՋՈԱՑԱՌՈՒՄ ԿԱՐԲԻԻ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎ. ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Սույն թվականի նոյեմբերի 25-ին Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում սահյանական մթնոլորտ էր տիրում: 
Իններորդ դասարանի աշակերտներն ու աշակերտուհիները մեծ սիրով տոնում էին բանաստեղծի հարյուրամյա հոբելյանը: Իրենց ուսուցչուհու՝ Վ. Հովհաննիսյանի և դասղեկի՝ Լ. Հովհաննիսյանի առաջնորդությամբ նրանք կազմակերպել էին 20-րդ դարի հայ ազգային, խոհափիլիսոփայական պոեզիայի երևելի ներկայացուցիչներից մեկի՝՝ Համո Սահյանի պոեզիային և կյանքին նվիրված ցերեկույթ: Ոգեշնչված լինելով մեծ բանաստեղծի պոեզիայով՝ աշակերտները գրեթե անթերի ներկայացրեցին նրա՝ հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ անհուն սերը՝ բնապատկերների գեղարվեստական ողջ բազմազանությամբ՝ այսպիսով ցերեկույթը վերածելով մի յուրօրինակ բաց դասի: Իսկ նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը ավելի հոգեհարազատ էին դարձրել սահյանական աշխարհը աշակերտներին, քանզի նրանք մեծ սիրով և վարպետությամբ էին կատարում դրանք: 
Ինչպես գրում է մեծ պոետը «Բանաստեղծը մարդու միտքը հղկելով, բյուրեղացնելով, նրան կապում է տիեզերքին, սովորեցնում ապրել մեծ կյանքով»:
Ցերեկույթի մասնակիցները խոստովանեցին, որ լիարժեք վայելեցին յուրաքանչյուր պահը՝ տեղափոխվելով սահյանական աշխարհը և վերապրելով պատանեկության տարիների առաջին սիրո վերհուշը՝ իրենց զգալով բանաստեղծի ոչ իրական, սակայն կենդանի աշխարհում:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն