Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ Տ.ՇԵՎՉԵՆԿՈՅԻ ԱՆՎ.Հ.42 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

1992 թվականից դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: 2006 թվականից այդ օրը նշվում է և Հայաստանում: Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին սևեռելու և հասարակության մեջ նրանց իբրև հասարակության լիիրավ անդամներ ինտեգրելու համար:
Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում այսօր ցուցահանդես-միջոցառում էր, որը նվիրված էր տաղանդավոր հայ նկարիչ Կորյուն Նիկողոսյանին, ով դժբախտ պատահարի հետևանքով դարձել էր հաշմանդամ: Կաթվածահար ձեռքերով Կորյուն Նիկողոսյանը նկարում էր կյանքը ՝պարուրված սիրով ու թախիծով... Նկարում էր մոր օգնությամբ, ով համբերատար պտտեցնում էր կտավը որդու համար... Արվեստը նրա համար դարձել էր պայքարի միջոց ընդդեմ ահեղ ճակատագրի, դարձել հոգու ճիչ... 
Ցուցադհանդեսում ներկայացված էին տասնյակ խոսուն կտավներ, իսկ Կորյուն Նիկողոսյանի կյանքի էջերը, հույզերն ու ապրումները՝ իր իսկ բանաստեղծություններով ու մեր մեծերի ընկալմամբ, ներկայացրին մեր շնորհալի սաները: Մի առիթով Կորյուն Նիկողոսյանն իր մասին ասել է. <<Ինձ գրավում են մարդու սիրտն ու հոգին. Դա իմ թեման է>>:
Միջոցառմանը ներկա էր նաև Կորյուն Նիկողոսյանի տուն-թանգարանի տնօրեն և նրա եղբորորդի Աշոտ Նիկողոսյանը, ով միջոցառման վերջում շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման, Կորյուն Նիկողոսյանին մեծարելու, ներկայացնելու և նրա օրինակով հաշմանդամներին խրախուսելու համար:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն