Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՄԲ

Դեկտեմբերի 3-ին Սուրենավանի միջնակարգ դպրոցի VIII դասարանում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցչուհի Նաիրա Զեյնալյանը հանդես էր եկել ինքնատիպ նախաձեռնությամբ: Այդ օրը աշակերտներն իրենք վարեցին դասը, կատարեցին դասահարցում ու գնահատեցին: Աշակերտներից առավել ակտիվները՝ Միլենա Կիրակոսյանը, Եսենյա Մուսախանյանը, Սոնա Աղազարյանն ու Արամայիս Աբրահամյանը ստանձնել էին ուսուցչի դերը և թեման՝ «Հայոց եկեղեցու կազմակերպումը Կիլիկյան Հայաստանում» դասավանդեցին իրենց մոտեցմամբ ու պատկերացումով: Աշակերտները նախապես պատրաստել էին սալիկահանդես, որի միջոցով վեր հանեցին Կիլիկիայում հայկական պետականության ստեղծման գործում հայոց եկեղեցու ունեցած մեծ դերը, ծանոթացրին Հայաստանից դուրս ստեղծված Հայոց եկեղեցու հակաթոռ կաթողիկոսության ստեղծման պատճառներին, պատկերացում տվեցին Կիլիկյան Հայաստանում Հայոց եկեղեցու կազմակերպման գործընթացի, նրա կառույցների ստեղծման փուլերի մասին: Ես որպես ծնող ներկա էի այն խանդավառությանը, որ երկու օր շարունակ ապրում էին աշակերտները: Ամեն մեկը քաջ գիտակցում էր իր պարտականությունը և մեծ պատասխանատվությամբ էր ստանձնել գործը: Ինձ թվում է՝ այս դասը ութերորդցիները երկար կհիշեն, և աշակերտ-«ուսուցիչների» քայլը վարակիչ կլինի մյուսների համար:
Հերմինե Հայրոյան/Անգլերենի ուսուցչուհի/

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն