Այս տարի Հայաստանում, ինչպես նաև Եվրոպայի մի շարք երկրներում , դեկտեմբերի 6-ը հայտարարվել է երգչախմբերի միջազգային օր: «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի տարբեր վայրերում տեղի են ունենում համերգներ երգչախմբային կոլեկտիվների մասնակցությամբ:
Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը ևս որոշեց միանալ այդ նախաձեռնությանը և իր նորաստեղծ երգչախմբի անդրանիկ ելույթը նվիրել Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին:
Երգչախմբի հիանալի կատարումներին զուգահեռ հնչեցին նաև Կոմիտաս վարդապետի բանաստեղծությունները: Մթնոլորտն անչափ հուզիչ էր... Իսկ միջոցառման ավարտին դահլիճը թնդում էր չդադարող ծափերից: