Երևանի Տ. Շևչենկոյի անվ. հ. 42 ավագ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ դպրոցում իրենց ճանաչողական պրակտիկան անցկացնող ՀՊՄՀ մանկավարժություն և իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Մանուշակ Միրզոյանը, ով սիրով պատասխանում էր աշակերտների հնչեցրած հարցերին: