Հերթական ամփոփիչ դասը Վանաձորի Մովսես Խորենացու անվան հ. 17 ավագ դպրոցի 12բ դասարանում անց կացվեց դեկտեմբերի 11-ին , նվիրված էր Պարույր Սևակին: Այն վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Ղուլյանը: Աշակերտները սրտի թրթիռով ներկայացրին Սևակի կենսագրության հետաքրքիր դրվագներ, արտասանեցին բանաստեղծություններ և մեկնաբանեցին դրանք: Զուգահեռ ցուցադրվեցին աշակերտների կողմից պատրաստված նյութեր՝ էլեկտրոնային գրատախտակի միջոցով: