Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱՐԲԻԻ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎ. ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Միավորված ազգերի կազմակերպության սահմանած հիշարժան օրերի շարքում իրենց առանձնահատուկ տեղն ունեն դեկտեմբերի 10-ը և դեկտեմբերի 19-ը: Առաջինը մարդու իրավունքների պաշտպանության, իսկ ահա երկրորդը զարգացող երկրների համագործակցության ՄԱԿ-ի օրն է:
Արագածոտնի մարզի Կարբիի Վ.Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում այս երկու օրերը և դրանցում առկա գաղափարները յուրօրինակ կերպով միաձուլվոլով ամփոփվեցին մեկ բաց-ինտեգրված դասի ընթացքում:
ՄԱԿ-ի գործունեությամբ և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված երեխաները իրենց ուսուցիչներին և ընկերներին ներկայացրին ՄԱԿ-ի պատմությունը, դրա առաքելությունը,նպատակները, գաղափարական ուղվածությունը և այսքան տարիների ընթացքում ծավալած գործունեության արդյունքները: Այնուհետև երեխաները իրենց իսկ ձեռքով պատրաստած սալիկահանդեսի միջոցով ներկայացրին մարդու իրավունքները, հիմնական ազատություններն ու պարտականությունները, դրանցում շեշտելով հենց իրենց` երեխաներին առնչվող հոդվածներն ու դրույթները: Աշակերտներից մի քանիսը խոսեցին նաև միջազգային այլ կազմակերպությունների մասին, որոնք ևս իրենց ներդրումն ունեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում (օր` ԵԱՀԿ, ԵԱՀԽ... ):
Ինֆորմատիկայի ուսուցչուհի Վ. Հովհաննիսյանի և հասարակագիտության ուսուցչուհի Ս. Հակոբյանի աջակցությամբ կազմակերպված, առարկայական առումով համակցված այս դասը, երեխաների մեջ դեպի այս թեմաները հետաքրքրասիրություն առաջացնելու յուրօրինակ ազդարար հանդիսացավ: Դասի ընթացքում տեղեկատվական նյութերով հանդես եկած աշակերտները խոստովանեցին, որ այս աշխատանքները լավ հնարավորություն էին վերը նշված թեմաների վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու առումով:
Դասը հետաքրքիր էր, դիտողի և լսողի համար` հաճելի, իսկ դիտորդ աշակերտների համար ուսուցողական:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն