"Save The Children" կազմակերպությունը և Արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը, Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցում աղետների ռիսկերի նվազեցման ներառական ծրագիր են իրականացնում: Մարտավարական հատուկ վարժանքը կոչվում է՝ "Հրդեհաշիջման աշխատանքի կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում":
Ըստ սցենարի, դպրոցում աշակերտների հանդեսի փորձի ժամանակ հրդեհ է բռնկվում, որի հետեւանքով մեկ վիրավոր տարհանվում է, իսկ 2-ը մնում են դպրոցում:
Դեպքին արձագանքում է արտակարգ իրավիճակների մարտական մեկ հաշվարկ: