Արդեն շուրջ 3 տարի է ինչ Վանաձորի Մովսես Խորենացու Անվան N17 ավագ դպրոցում նշվում է Մրցանակաբաշխությունը: Նպատակն է խրախուսել և՛ աշակերտներին և՛ ուսուցիչներին: Անվանակարգերն էին. «Լավագույն ավագ», «Լավագույն ծնողխորհրդի նախագահ», «Լավագույն աշակերտ» (7- 9-րդ դասարաններ և 10-12-րդ դասարաններ), «Լավագույն բաց դաս», «Լավագույն էլեկտրոնային դաս», «Լավագույն դաս-միջոցառում», «Լավագույն դասղեկ»: Պարգևատրվեցին տարվա ընթացքում ակտիվություն ցուցաբերած ուսուցիչները և աշակերտները: Տնօրենի կողմից կային հատուկ մրցանակներ և պատվոգրեր վաստակավոր ուսուսուցիչներին: «Մրցանակաբաշխություն 2014» արարողությունը ընդմիջվում էր Ամանորին նվիրված երգերի և բանաստեղծությունների գեղեցիկ կատարումներով: