Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱՐԲԻԻ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎ. ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

2015 թվականը Կարբիի միջնակարգ դպրոցը դիմավորեց հետաքրքիր ու բովանդակալից բաց դասով: Դասն անցկացրեցին 4-րդ բ դասարանի աշակերտները, դասվար Լ. Ավետիսյանը:
Թեման Ամանորն էր. լի մանկական պարզ ու մաքուր, զգացմունքային երազանքներով ու ցանկություններով:
Աշակերտներն իրենց նախաձեռնությամբ զարդարել էին տոնածառը, ձևավորել էին դասասենյակը: Հրավիրված էին ուսուցիչներ և ծնողներ: Հագոստներն ու տրամադրությունը տոնական էր:
Աշակերտները մեծ ոգևորությամբ արտասանում էին բանաստեղծություններ՝ նվիրված ձմռանը, առաջին ձյանը, Հիսուսին, պատմում էին իրենց տպավորությունների և զգացումների մասին: Անդրադարձ կատարեցին նաև աշխարհի տարբեր երկրներում անցկացվող Սուրբ Ծննդյան տոներին, նրանց առանձնահատկություններին և խորհուրդներին, միաժամանակ ներկայացրեցին, թե ինչպես են իրենց տանը դիմավորում Ամանորը: 
Դասը պարբերաբար ընդմիջվում էր դասվարի գեղեցիկ խոսքով, ընթացքում հնչում էր մեղմ երաժշտություն, կատարվում էին գեղեցիկ երգեր և պարեր: Աշակերտներն իրենց խոսքով, երգ ու պարով կարողացան տոնական տրամադրություն հաղորդել հրավիրվածներին և ստիպեցին հավատալ Ամանորի հրաշքին: Դա նրանց հաջողվեց, որբ կարդացին գեղեցիկ բացղիկների վրա գրված նամակները ուղղված Ձմեռ Պապիկին: 
Ի դեպ բացիկների պատրաստումը և ձևավորումը նույնպես իրենց ձեռքի աշխատանքն էր: Աշակերտները խոսում էին հետաքրքիր, համոզիչ, զգացմունքային: Նրանց մեջ կար հավատ գեղեցիկ ապագայի նկատմամբ, որի իրականացմանը պետք է օգնեն բարի փերիներն ու հրեշտակները:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն