Արմավիրի Ռ. Եղոյանի անվան N1 ավագ դպրոցում հունվարի 21-ին տեղի ունեցավ մոմավառություն` նվիրված հունվարի 12-ին Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հրազենային վնասվածքից սպանված Ավետիսյանների ընտանքի հիշատակին: Մոմավառությունը կազմակերպել էր ԱԽ-ի անդամները: Ընտանիքի անդամների հիշատակին մոմեր վառեցին` հնչեցնելով մի շարք սրտառուչ խոսքեր` «Աղոթում ենք վերստին Ավետիսյան ընտանիքի զոհված անդամների հոգու հանգստության համար, որպեսզի Տերը արարչական իր սիրով արժանացնի հավիտենական կյանքի երանությանը և Սուրբ Հոգով մխիթարի վշտացյալ բոլոր սրտերը:Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում: Ննջեք խաղաղությամբ»:
Այս պահին սպասվող իրադարձություն չկա
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտարարություն գնանշման հարցման մասին
«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում