Այսօր Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ավետարանական առակները հայ դպրոցում» մրցույթի առաջին փուլը: Միջոցառման հեղինակն էր դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն,պատմության և Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Սոնա Դանիելյանը և պատմության մեթոդմիավորումը : Հնչած շարականներին պատրաստվելու համար աշակերտներին օգնել էր դպրոցի երաժշտության ուսուցչուհի Անժելա Միրիջանյանը :