Մեր հայրենիքը ապրում է ու կապրի հավերժ:
Ծնունդդ շնորհավո՛ր, հայո՛ց բանակ:
Այսօր տոն է Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում: Նշում ենք Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը:
Փառք ու պատիվ, մեր խոնարհումը բոլոր նրանց պայծառ հիշատակին, ովքեր զոհվեցին մարտի դաշտում:
Փառք ու պատիվ հայրենիքի համար նահատակված մարտիկներին, հավերժ հիշատակ բանակաշինության տարիներին զոհված զինծառայողներին, Աստծո օրհնությունը հայ ժողովրդին և նրա հաղթանակած բանակին:
Ի սրտե շնորհավորում ենք մեր ժողովրդի դարավոր երազանքի իրականացման 23-րդ տարեդարձի առթիվ:
Սահմանին բաց լուսամուտներ են՝
Աչքեր, որ հսկում են թուրքահարին,
Այնտեղից են ներս մտնում առավոտները,
Այնտեղից է աշխարհը նայում մեր աշխարհին...
Մեր սահմանը գիծ չէ, ոչ էլ խրամատ.
Մեր սահմանը զինվոր է՝
Քաջազուն երակ,
Որի զարկերով մենք մտնում ենք կյանք:
Սահման՝ բարակած մեր խաղաղություն:
Հանկարծ չկտրվես մկրատով արյան...
Նոնա Պողոսյան