Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Հայ զինվորի, հայոց բանակի տոնն այն եզակի տոներից է, որ բոլորինս է: Եզակի այնքանով, որ անկախ նրանից ունենք զինծառայող, թե ոչ, միևնույն է, հպարտանում ենք, տոգորվում ու ոգեշնչվում, նրա ձեռքբերումն ու ուժը մերը համարում: Այն որ տարեցտարի բանակն ու հայ զինվորը դառնում են հպարտության կենսահյութ, գաղտնիք չէ: Այդ են վկայում վերջին օրերին հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում տեղի ունեցող միջոցառումներն ու նախաձեռնությունները: Սուրենավանի միջնակարգ դպրոցում ևս առավոտից օրը տոնական էր: Անգամ դպրոցամերձ թաղամասերում արձագանքվում ու լսվում էին տոնին շուք հաղորդող ռազմահայրենասիրական երգերն ու կոչերը: Դպրոցի բակը լի էր զինվորական հագուստ կրող աշակերտներով, ուսուցիչներով ու հանդիսատեսով, որոնց մեջ էին զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Արարատի 58831 զորամասի ավագ լեյտենանտ Անդրանիկ Մովսիսյանն ու լեյտենանտ Ստյոպա Ավագյանը: Օրն սկսվեց զինվորական քայլերթով, այնուհետև օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց դրոշը, որին հաջորդեց դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանի ոգեշունչ ողջույնը: Ողջույնի ու բացման խոսք, որից հպարտություն էր ճառագում ու անբեկանելի ելևէջումով մտնում յուրաքանչյուրիս սիրտ ու հոգի: Ապագա զինվորներին ողջունեցին նաև հյուրերը ու նույն քայլերթով շարժվեցինք դեպի հադիսությունների սրահ: Միջոցառման կազմակերպիչ Անահիտ Ղազարյանը հանդես եկավ բանակի պատմությունն ամփոփող զեկույցով ու բեմը տրամադրեց աշակերտներին: Հիշողություններ, պատմական դրվագներ, կորստյան ցավ ու դրա կողքին հաղթանակի բերկրանք ներշնչող երգ ու պար: Տղաներին իրենց խրոխտությամբ չէին զիջում աղջիկները: Բոլորն էլ պատրաստ էին ծառայել հայրենիքին: Միջոցառման վերջում հանդիսատեսը, արցունքի միջից ժպտալով, երկար ծափահարեց մասնակիցներին ու շնորհակալություն հայտնեց տոնը պատշաճ կերպով անցկացնելու համար:
Նաիրա Զեյնալյան/Սուրենավանի մ/դ հ. լեզվի և գրակ. ուսուցչուհի/

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն