Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ ԳԱՎԱՌԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ. Հ. 3 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Հունվարի 28-ը մեր երկրում նշվում է որպես Հայոց բանակի տոն: Այդ տոնը Գավառի Հովհաննես Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցում նշվում է ավանդաբար: 2015թ. հունվարի 28-ին տոնակատարությունն սկսվեց դպրոցի բակում ջոկի հրամանատար աշակերտի՝ զինղեկ Ա. Մովսիսյանին ուղղված զեկույցով: Աշակերտների շքերթը եզրափակվեց ՀՀ օրհներգի կատարմամբ: ՀՀ պետական դրոշը բարձրացվեց օրհներգի հնչյունների ներքո: Դպրոցի տնօրեն Մ. Հովակիմյանն ու զինղեկ Ա. Մովսիսյանը աշակերտներին, ծնողներին և մանկավարժներին շնորհավորանքի ուղերձ հղեցին բանակի տոնի կապակցությամբ: 
Միջոցառման հաջորդ մասն անցկացվեց դահլիճում: Աշակերտները մի դրվագ ներկայացրին այս օրերի իրադարձություններից՝ դիրքապահ զինվորների կյանքից: 
Երեխաները խոսեցին կանոնավոր բանակի ստեղծման, բանակի դերի ու նշանակության մասին, ներկայացրին բանակի կայացման երեք փուլերը: Խոսվեց այն հերոսների մասին, որոնք նշանակալից դերակատարում են ունեցել բանակի կայացման ու հզորացման գործում:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեսաֆիլմեր հայոց բանակի հերոսական ուղու, Արցախյան հերոսամարտի էջերի և ազգային հերոսներին նվիրված դրվագներով:
Աշակերտները ներկայացրին հայոց բանակին և հայ զինվորին նվիրված բանաստեղծություններ, երգեր, պար: 
Դպրոցի զինղեկ Ա. Մովսիսյանը դպրոցին և դպրոցի տնօրեն Մ. Հովակիմյանին և պատանի երկրապահներին հանձնեց <<Պատանի երկրապահ>> կամավորականների ակումբի պատվոգրերով՝ սովորողների ռազմահայրենասիրական ուսուցումը լավագույնս կազմակերպելու և միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունենալու համար:
Միջոցառումն ավարտվեց բանակի օրհներգով: Այն կատարվեց բոլոր ներկաների կողմից:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն