Սուրբ է հայրենիքը, նրա խաղաղ արշալույսներն ու մայրամուտները պաշտպանելը և՛ զինվորի, և՛ քաղաքացու սուրբ պարտքն է: Հայրենիքի զինվոր է մեզնից յուրաքանչյուրն իր տեղում. մանկավարժը, որ մատաղ սերունդ է կրթում, հմուտ բժիշկը, որ մարդկային կյանքեր է փրկում, շինարարը, որ կառուցում է դպրոցներ, հիվանդանոցներ, մշակույթի օջախներ… Ինչու՞ չէ, նաև հմուտ այգեգործը, դարբինը, գորգագործը, որմնադիրը… Այսպես է ամրանում սահմանին կանգնած զինվորի թիկունքը…