Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում կազմակերպված հերթական միջոցառումը նվիրված էր սիրո և երիտասարդության բարեխոս Սուրբ Սարգսի տոնին; Համադպրոցական այս միջոցառումը կազմակերպել էր դպրոցի աշակերտական խորհուրդը:
Աշակերտները հանդես եկան գեղեցիկ ասմունքով, երաժշտական բարձրավեստ կատարումներով և պարային հետաքրքիր համարներով; Ներկայացնելով տոնի խորհուրդը աշակերտները ջերմ մաղթանքներ հղեցին բոլոր ներկաներին:
Դահլիճի բարձրաճաշակ ձևավորումը, աշակերտների ինքնատիպ և համահունչ հանդերձանքը, աշխույժ երգն ու պարը և անակնկալները մեծ հիացմունք պատճառեցին հանդիսատեսին: