Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԲԱՐԵԽՈՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ Հ. 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ութերորդ դասարանի դասղեկական բաց դասը նվիրված երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին:Աշակերտները մանրամասն նկարագրեցին տոնի խորհուրդը: Դասն ուղեկցվեց շնորհանդեսով. Ցուցադրվեցին տոնի հետ կապված կերակուրներ, խորհուրդները մեկնաբանվեցին:Երեխաները դասը զարդարեցին գեղեցիկ ասմունքով:Հայեցի տոնը պարզաբանելուց հետո ներկայացրին նաև այլ ազգերի նմանատիպ տոները:Ահա սովորույթներից և խորհուրդներից մի քանիսը: Ըստ ավանդույթի՝ Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ(մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը: Հայոց աշխարհի մի շարք շրջաններում այդ գիշեր աղի բաղարջ էին թխում: Խմորը բաժանում էին երկու գնդի: Հետո շերտերից մեկի վրա շարում ընտանիքի հարստությունները խորհրդանշող առարկաներ (մրգի զանազան տեսակներ, մի կտոր պանիր, դրամ և այլն),ծածկում այն խմորի երկրորդ շերտով և թխում: Առավոտյան բաղարջը շերտատում էին երեխաների թվով և բաժանում. ում բաժնից ինչ դուրս գար, նրան համապատասխան ժառանգություն էր սպասվում: Մրգեղենը նշանակում էր, որ ժառանգություն կհասնի այգիները, պանիրը` անասունները, դրամը` հայրական տունը: Եթե այդ առարկաները աղջիկներին էին բաժին ընկնում, համապատասխանաբար նշանակում էր, որ նրա ամուսինը այգեպան, հովիվ կամ հարուստ մարդ կլինի և այլն: Սուրբ Սարգսին նաև անվանում են Արագահաս:Դասի վերջում աշկերտները, աղի բլիթներ բաժանելով,ջերմ մաղթանքներ հղեցին բոլոր ներկաներին և համայն հայությանը: Սիրո բարեխոս Սուրբ Սարգիսը թող սեր ու հաջողություն բերի Ձեզ:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն