Փետրվարի 19-ին կրկնակի տոն էր Սիսավանի միջնակարգ դպրոցի գրադարանում: Դպրոցի VІІ դասարանի աշակերտները մեծարանքի և երկրպագության իրենց խոսքն ուղղեցին չքնաղ մեր օրրանին՝ Հայաստանին: Հագեցած և ուսանելի միջոցառումն առավել հիշարժան դարձավ, երբ ներկաները գրադարանին և միմյանց գրքեր նվիրեցին: Լցվեց օրը և մի անգամ ևս փաստեցինք : Աստվածային գրեր արարող և պաշտող ազգը Հավերժի ճամփորդ է…