«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով ՀՀ Տավուշի մարզի Կողբի հ. 2 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը անցկացրեց միջոցառում գիրք նվիրելու միջազգային օրվա առիթով:8-12-րդ դասարանների աշակերտները մանկական գրքեր նվիրեցին տարրական դասարանի երեխաներին՝ հիմք դնելով «Իմ դասարանի գրադարանը» շարժմանը: Իսկ 7-րդ դասարանի 34 երեխաները նվիրատվություն կատարեցին դպրոցի գրադարանին: