Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Հայաստանում գիրք նվիրելու օրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ` գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին, որով էլ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը:
Մ.Նալբանդյանի անվան հ33 հիմնական դպրոցում նույնպես կազմակերպվեց միջոցառումներ նվիրված գրքի տոնին, աշակերտները միմյանց նվիրեցին գրքեր , դպրոցի դահլիճում դիտեցին ցուցադրություն գրքի պատմության և դրա կարևության մասին, տեղի ունեցան դասղեկի ժամեր և զրույց-քննարկումներ նվիրված գիրք նվիրելու միջազգային օրվան և հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: