Փետրվարի 12-ին N 125 դպրոցում ազգային ոգով ու շնչով նշվեց Տյառնընդառաջի տոնը: Ազգային երգն ու տաղը հնչեց IIIգ դասարանի (ուսուցչուհի՝ Սանթրոսյան)աղջիկների մեղմանուշ և տղաների խրոխտ ձայների համադրմամբ: Մեկնաբանվեցին տոնի խորհուրդները, ծիսական արարողությունների արժեքները, հեթանոսականի և քրիստոնեկանի առնչությունները:
Այդ ամենն ամփոփվեց Տերունական աղոթքով: