Փետրվարի 20-ին Վաղարշապատի Մ. Գորկու անվան հմ. 5 ավագ դպրոցում կազմակերպվեց ցերեկույթ տասներորդ ռուսերենով ուսուցմամբ դասարանի աշակերտների մասնակցությամբ / ուսուցչուհի` Ն. Թորոսյան/:
Միջոցառման գաղափարական հենքը մայրենիի` իբրև ազգապահպանության հզոր գործոնի գիտակցումն ու արժևորումն էր:
Աշակերտները ներկայացրին հայոց լեզվի զարգացման պատմությունը սահիկահանդեսի օգնությամբ` մեջբերելով մայրենիին նվիրված հայ պոեզիայից ընտրված լավագույն ստեղծագործությունները:
Հայոց լեզվի և գրականության մասնախմբի հերթական միջոցառումը ծառայեց իր նպատակին. աշակերտները ևս մեկ անգամ հաղորդակից եղան օրվա խորհրդին: