«Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով փետրվարի 20-ին Գառնիի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հայոց լեզուն տւնն է հայուն» խորագրով գրական- երաժշտական ցերեկույթը` նվիրված մեր ոսկեղենիկ մայրենիի տոնին: Միջոցառմանը մասնակցում էին 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները: Աշակերտները ներկայացրեցին մեր լեզվի անցած ուղին` համեմելով բանաստեղծություններով և երաժշտությամբ: