Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԿԱՐԲԻԻ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎ. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

«Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաջարկով Արագածոտնի մարզի Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված ցերեկույթ, որը կազմակերպել էին 8-բ դասարանի աշակերտենրը, դասղեկ՝ Լ. Մելքոնյան:
Միջոցառման նպատակն էր ներկաների ուշադրությունը սևեռել մեր աստվածատուր լեզվին, որը դարձավ հայ ժողովրդի գոյապահպանման միջոց:
Երեխաները տեղեկություններ տվեցին հազարամյակներից ժառանգած մեր մեծագույն գանձի՝ մեսրոպատառ մայրենիի անցած ուղու մասին մինչև գրերի գյուտը, հայոց գրերի ստեղծման անհրաժեշտությունից մինչև Մ. Մաշտոցի տքնաջան աշխատանքը:
Նրանք արտասանեցին Եղիշե Չարենցի, Խաչիկ Դաշտենցի, Նաիրի Զայրանի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի և այլոց բանաստեղծությունները, որոնց մեջ մայրենի լեզուն գովերգվել է տարբեր բառերով, բայց միևնույն քնքշությամբ և սիրով:
Աշակերտները ներկայացրեցին նաև ասույթներ մայրենի լեզվի մասին, որոնք արժևորում էին նրա դերն ու նշանակությունը հայ ժողովրդի համար: Ողջ միջոցառման ընթացքում թևածում էր մայրենիի շունչը, որով էլ տոգորված աշակերտները երդվեցին, որ սրբորեն կպահեն և կպահպանեն մեր ինքնության հիմնական գրավականը՝ մեր անաղարտ մայրենին:
Դասղեկ Լ. Մելքոնյանը աշակերտներին պատմեց, թե ինչպես էին հայ մայրերը գաղթի ժամանակ Դեր-Զոր անապատում իրենց երեխաներին սովորեցնում այբուբենի տառերը: Նրանք մատներով ավազի վրա գրում էին՝ Ա, Բ, Գ..., այն դեպքում, երբ իրենք էլ չգիտեին՝ կենդանի կմնան, թե զոհ կգնան թուրքի յաթաղանին:
Գովեստի խոսքեր ասացին դպրոցի փոխտնօրեններ Լ. Հովհաննիսյանը և Ս. Հակոբյանը:
Նրանք աշակերտներին պատգամեցին, որ մայրենի լեզուն սրբություն է յուրաքանչյուր մարդու համար ինչպես մայրը, հայրենիքը: Հայ մնալու համար թեկուզ օտար երկրում, պանդխտության մեջ չպետք է մոռանալ մայրենի լեզուն:
Մայրենիին նվիրված միջոցառումը ծառայեց իր նպատակին: Աշակերտները ևս մեկ անգամ խորհրդակից եղան օրվա խորհրդին:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն