Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ԱՆՊԱՐՏԵԼԻ ՀԱՅՈՑ ԶՈՐԱՎԱՐԸ ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱՐԴԵՆԻՍԻ Հ. 4 ՀԻՄՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

  Հայոց  պատմության  էջերը  հարուստ  են  բացառիկ  իրադարձությաուններով  և  հերոսական  դեմքերով: Յուրաքանչյուրիս  պարտքն  է  գնահատել  մեր  երևելի  անցյալը,  մեր  վեհ  նախնիներին,  նրանց  վարքը  ճանաչել  և  դասեր  քաղել: Այսօր  գրեթե  բոլոր  հայ  երիտասարդներին  քաջածանոթ  է  Անդրանիկ  զորավարի  անունը: Նրա  գործն  անմահ  է,  իսկ  նրա  անունը  պետք  է  հիշվի  դարեդար: Հայ  ժողովրդի  փառապանծ  զորավարի  անունը  հավերժ  կհնչի  հայի  շուրթերից  ու  կմնա  յուրաքանչյուր  հայի  սրտում:

    Փետրվարի  25-ին   ՀՀ  Գեղարքունիքի  մարզի  Վարդենիսի  N4  հիմնական  դպրոցում  կայացավ  գրական – գեղարվեստական  ցերեկույթ՝  նվիրված  հայ  ազգի  պանծալի  զավակ  Անդրանիկ  Օզանյանի  ծննդյան  150-ամյակին :  Միջոցառմանը  ընդգրկված  էին  դպրոցի  բոլոր  դասարանների  աշակերտները,  նաև  ուսուցիչներ/միջոցառման  ղեկավար  հայոց  լեզվի  և  գրականության  մեթոդմիավորման  նախագահ  Լ.  Գևորգյան/:

  Հայկական  հերոսական  երգերի  հնչյունների  ներքո  բացահայտվեց  անպարտելի  հայոց  զորավարի  անցած  մարտական  ուղին,  որն    ամբողջովին  նվիրված  էր   հայ  ժողովրդի  ազատագրական  պայքարին:

    Աշակերտները  ներկայացրեցին,  որ  Անդրանիկ  Օզանյանը  եղել  է   այն  եզակի  մարդկանցից  մեկը,  ովքեր  հայրենիքի  դժվարին  պահին  մեծ  ու  հերոսական  գործ  են  կատարել:  Նա,  իր  կյանքը  վտանգելով,  պայքարել  է  հանուն  հայրենիքի: Չնայած  թշնամու  կողմից  բազում  հալածանքներ  է  կրել,  սակայն  այդ  փաստը    ոչ  մի  կերպ  չի  ազդել  նրա   վճռականության  վրա: Շատ  հայրենասեր  երիտասարդների  հետ  միասին  նա  ստեղծել  է  հայդուկային  շարժումը,   որն  անգնահատելի  ներդրում  է  ունեցել  հայ  ժողովրդի  կյանքում: Միջոցառման  ընթացքում  հնչեցին  ռազմի  և  հայրենասիրական  երգեր, նշվեց  նաև,  որ  մենք  պետք  է  լինենք  հպարտ,  որովհետև  մեր  ազգը  բազում  չարչարանքներից  հետո  կանգուն  է  մնացել,  և  պետք  է  հպարտ  լինենք,  որ  ունեցել  ենք  Անդրանիկի,  Աղբյուր  Սերոբի,  Գևորգ  Չավուշի   նման  ազգասեր  հայրենակիցներ:

    Աշակերտներն  ավարտեցին  միջոցառումը  Զորավար  Անդրանիկի  կոչով.

   «…Եթե  կուզեն  ինձ  պատիվ մը  անել,  ես  իմ  արձանս  չեմ  ուզեր,  փառավոր  թաղում  չեմ  ուզեր: Թող  հայ  ժողովուրդը  կանգնեցնի  ավերակ  դարձած  Առաքելոց  վանքը  և  այնտեղ  փոքրիկ  ուսումնարան  մը  շինե  հայ  մանուկների  համար: Այս  է  իմ  ամբողջ  բաղձանքս  և  բարոյական  պահանջս  հայ  ժողովրդին»:

                                                                                                                           Զորավար  Անդրանիկի  կտակից

  Միջոցառումն  ավարտվեց  «Սասուն»  ազգագրական  պարային  համույթի  ելույթով:

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն