Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դպրոցի աշակերտական խորհուրդը տնօրինության և պատմության ուսուցիչների հետ միասին այցելեցին Ծիծեռնակաբերդ: Նրանք ծաղիկներ դրեցին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին նվիրված անմար կրակի շուրջ:
Այպես տրվեց դպրոցի միջոցառումների մեկնարկը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
2015թ.-ի յուրաքանչյուր օր մեր ժողովրդի համար ոգեկոչման և խնկարկման օր է, երթ դեպի նահատակների հուշարձաններ՝ ծնրադիր խոնարհումով աղոթք բարձրացնելու անշիրիմ մնացած մեր անմեղ զոհերի հոգիների համար: