Օրերս Վանաձորի Մովսես Խորենացու անվան հ. 17 ավագ դպրոցը կազմակերպել էր պոեզիայի ժամ «Նորից սեր» թեմայով:
Միջոցառմանը մասնակցում էին 17 դպրոցի ուսուցչական կազմը դպրոցի տնօրեն Թ. Սաղաթելյանի գլխավորությամբ: Ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում: Փորձեցին պարզել, թե ինչ է սերը, ինպիսին է այն: Ինչպես տարբերել սերը կապվածությունից: Միջոցառմանը կատարեցին նաև երգեր կիթառի նվագակցությամբ: