Արտաշատի ավագ դպրոցի 20 աշակերտներից կազմված թիմը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լ. Մամրեյանի գլխավորությամբ, մասնակցում է «Փի-Էյչ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից ՀՀ-ում` ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ և դեսպանատան հովանավորությամբ իրականացվող «Հրաշքով լի կյանք» ծրագրին: Աշակերտները «Հրաշք» վեպի հերթական քննարկումն անցկացրեցին ոգևորությամբ «Հրաշք» վեպը դիմածնոտային բազմաթիվ ծանր խեղումներով ամերիկացի մի տղայի մասին է, որը մի քանի տարվա տնային ուսուցումից հետո, տասը տարեկանում, պետք է հաճախեր հանրակրթական դպրոց: Գիրքը նկարագրում է հերոսի վախերն ու մտահոգություններն իրեն շրջապատող աշխարհի կողմից ընդունված, սիրված և հարգված լինելու, սովորական մարդ համարվելու համար մղված դժվար, բայց հետաքրքիր և իմաստալից պայքարը: