Գավառի N5 հիմնական դպրոցում «Առողջ ապրելակերպի» շրջանակներում «Ո՜չ թմրամոլությանը» խորագրով «Գեղարքունյաց ձմեռ-2015» մարզամշակութային միջոցառումների շարք անցկացվեց:
Անցկացվեցին մրցումներ ազգային խաղաձևերից, պարանի ձգում, գնդակի նետում, կշռաքարերի բարձրացում, սպորտային տարաբնույթ խաղեր, մարզական ցուցադրական ելույթներ:
Առավել աչքի ընկան VI, VII, VIII և IX դասարանների աշակերտները:
Միջոցառումը նպաստեց ազգային խաղերի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի արմատավորմանը, սպորտի զարգացմանը: