ուրենավանի միջնակարգ դպրոցում այսօր մեկնարկվեց «Հիշում եմ ու պահանջում» միջոցառումների շարքը: VIII դասարանի աշակերտները/դասղեկ՝ Մ. Միրզոյան/ դպրոցի սրահներից մեկում ստեղծել էին անկյուն, ուր ամեն նկար և մեջբերում խոսում էր կատարված բարբարոսության մասին: Աշակերտները հանդես եկան արձակ և չափածո տողերով: Միջոցառման ավարտին խոսեց տնօրեն Վ. Ավետիսյանը, ով քաջալերեց աշակերտների մտահղացումը և ինքնուրույնությունը:
Նաիրա Զեյնալյան/«Բողբոջ» ամսաթերթի խմբագիր/