Գարնանային ջերմությամբ էին պարուրվել Արտաշատ քաղաքի Հովհ. Թումանյանի անվան N 2 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Դեռ առավոտից՝ սկսած դպրոցի մուտքից, հնչում էին գարնանային ջերմ խոսքեր, բարեմաղթանքներ:
Իսկ ամենատպավորիչը՝ IIIբ դասարանի դասվար Շ. Միրզոյանի կազմակերպած միջոցառումն էր «Հանդիպում գարնան հետ» խորագրով: Դահլիճում գտնովղ ներկաներին հիացրին գարնանային ծաղիկների տեսքով փոքրիկ աղջիկների կատարումներևը:
Միջոցառումն ուներ նաև իր դաստիարակչական նպատակը՝ խոսքի,երգի միջոցով ցույց տալ,որ հայ ազգը հավերժ է, կա, կլինի ու դեռ պիտի շատանա…