«Բնականոն» համայնքային զարգացման կենտրոնը մարտի 5-7 -ը Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցում Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի հետ համագործակցությամբ իրականացրեց «Իրավախախտ և անկարգապահ վարքի դրսևորումների կանխարգելում Վանաձորի դպրոցներում» ծրագիրը:
Այս ծրագրի շրջանակներում դպրոցի 14-18 տարեկան աշակերտների համար անցկացվեցին եռօրյա դասընթացներ հետևյալ թեմաներով՝
1.«Կոնֆլիկտներ, դրանց արդյունավետ կարգավորման տարբերակները: Բանակցություններ վարելու հմտություններ»,
2.«Անչափահասները և օրենքները: Վերականգնողական արդարադատություն»,
3.«Ինտերնետային անվտանգություն»: