2015 թ.-ի մարտի 11-13-ը տեղի ունեցավ «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից կազմակերպված «Կրթության բարելավում» նոր ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովը:
Համաժողովին մասնակցում էին նաև «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչները: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի ձեռքբերումները և քննարկվեցին «Կրթության բարելավում» նոր ծրագրի շրջանակներում համագործակցության ոլորտները: