Կապ հայ eng
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում
  • Մեր մասին
    • Hacked for 1501
  • Նորություններ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Իրադարձություններ
    • Հարցումներ
  • Կրթական ռեսուրսներ
  • Միջոցառումներ
    • Դպրոցների միջոցառումներ
    • ԴԿՄ միջոցառումներ
    • Դպրոց-կենտրոնների միջոցառումներ
    • Միջոցառումներ դրամաշնորհների շրջանակներում
    • Պատկերասրահ
  • Ֆորում

ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ

Վերջերս մի խումբ աշակերտներից առաջարկ ստացա կազմակերպել ուխտագնացություն դեպի Էջմիածին՝ առանձնապես Գևորգյան ճեմարան, Մայր տաճարի թանգարան ու գանձատուն: Առաջարկն ինձ անչափ ոգևորեց: Սկսեցի ուղիներ փնտրել: Այդ հարցում ինձ օգնեց Արարատի Սբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը: Նրա ուղղորդմամբ դիմեցի Գևորգյան ճեմարանի քարոզչության ու հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Վահան սարկավագ Սահակյանին, և որոշեցինք հանդիպել մարտի 14-ին: Մինչ ճեմարան հասնելը աշակերտները եղան Սբ Գայանե վանքում, մասնակցեցին Պատարագի, այնուհետև ուղղվեցին Գևորգյան ճեմարան, որտեղ սպասում էր Վահան սարկավագը: Ծանոթությունից հետո շրջեցինք ճեմարանում և շրջելու ընթացքում նա ներկայացրեց ճեմարանի պատմությունը, կառուցվածքը, առանձնահատկությունները: Եղանք Կոմիտասի անվան դահլիճում, հանդիսությունների սրահում, մարզասրահում, տարբեր լսարաններում: Ունեցանք զրույցներ ճեմարանականների հետ: Այնուհետև Վահան սարկավագը մեզ առաջնորդեց Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի, Հուշապատ, Մայր տաճարի թանգարան ու գանձատուն: Աջ ու ահյակ եղած ամեն բան անծանոթ ու անմեկնելի չմնաց: Նա պատմում էր հանդարտ, լսողին աննկատելի նվաճող մի ջերմությամբ, բարի ժպիտով ու անթաքույց հումորով: Ժամանակի գոյության մասին մոռացել էինք: Վերադարձին աշակերտներս տեսածն ու լսածը քննարկելիս անընդհատ հիշում էին Վահան սարկավագին: Լսում էի ու հոգուս խորքում ուրախանում: Խմբիս մեջ ապագա ճեմարանականներ կային, ուզում եմ՝ Վահան սարկավագը օրինակ լինի նրանց:
Նաիրա Զեյնալյան/ՀԵՊ ուսուցչուհի/

1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Սպասվող իրադարձություններ

Այս պահին սպասվող իրադարձություն չկա

Վերջին նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարություն գնանշման հարցման մասին

«Չինաստանն իմ աչքերով» խորագրով միջոցառումների շարք ՀՀ դպրոցներում

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ...» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

ԴԿՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Ք. ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 2017Թ.

© 2013-2014, Դպրոց կենտրոնների միություն