2015 թ. ապրիլի 2-ին Երևանի Բ. Ժամկոչյանի անվ. հ. 119 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Հատուցումը Եղեռնի, երբ էլ լինի կհառնի» միջոցառումը՝ նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Միջոցառումը կազմակերպված էր հայոց լեզվի և գրականության բազմավաստակ ուսուցչուհի Գոհար Մելիք-Ստեփանյանի և պատմության ուսուցչուհի Գրետա Մելքումյանի կողմից:
Գեղեցիկ ձևավորված դահլիճում արտացոլված էին «Վրեժի հատուցու՛մ», «Արդարությու՛ն » վահանակները, որոնք պատրաստվել էին աշակերտների և ուսուցիչների կողմից:
Երկարատև պատմական էքսկուրսները , բաց դասերը նախորդել էին տվյալ միջոցառման նախապատրաստմանը:
Հրաշալի և ուսանելի միջոցառում էր, ուղեկցված յուրօրինակ պարով և աշակերտների երգով: Ներկա հյուրերը հուզմունքով արտահայտվեցին բարձր մակարդակով և գրագետ կազմակերպված միջոցառման մասին, որն ավարտվեց ……. ԵՎ ինչո՞ւ պիտի չհպարտանանք…
Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք:
Հիացական խոսքեր ասվեցին շնորհալի մանկավարժների գործունեության և ջանասեր աշխատանքի վերաբերյալ: