Երևանի Մալաթիա –Սեբաստիա համայնքի հ.174 հիմնական դպրոցում «Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ» հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Քարամյանը կազմակերպել էր հանդիպում արձակագիր, հրապարակախոս «Հայաստան» թերթի խմբագիր Տիգրան Նիկողոսյանի հետ:
Կազմակերպված միջոցառման ընթացքում Տիգրան Նիկողոսյանը սիրով պատասխանեց աշակերտների բոլոր հարցերին:
Դասը վերածվեց մի հետաքրքիր երկխոսության: